10:26  ,  13 հունիսի, 2019

Գեւորգ Կասպարովը կխաղա եւս մեկ մրցաշրջան

«Գանձասար-Կապանի» 38-ամյա դարպասապահ Գեւորգ Կասպարովը մտադիր է եւս մեկ մրցաշրջան անցկացնել։

Ֆուտբոլիստը ֆեյսբուքյան գրառումով հայտնել է, որ 2019-2020 թվականի մրցաշրջանը վերջին կլինի իր կարիերայում եւ հույս հայտնել, որ թիմը հաջող մրցաշրջան կանցկացնի։

Գեւորգ Կասպարովը Արեւմտյան Հայաստանի հավաքականի հետ դարձել էր Արցախում անցկացված Եվրոպայի չճանաչված երկրների փոխչեմպիոն։

Գեւորգ Կասպարովը 2005-2015 թվականներին հանդես է եկել նաեւ Հայաստանի ազգային հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում