09:07  ,  13 հունիսի, 2019

Քեւին Դյուրանտը վիրահատվել է եւ բաց կթողնի 7-10 ամիս (ֆոտո)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Գոլդեն Սթեյթի» հարձակվող Քեւին Դյուրանտը հաջողությամբ վիրահատվել է աքիլեսյան ջլի պատռվածքից հետո։ Այդ մասին բասկետբոլիստը գրել է Ինստագրամում՝ հրապարակելով լուսանկար հիվանդանոցից։

Դյուրանտը վնասվածքը ստացել էր NBA-ի եզրափակիչ շարքի 5-րդ խաղում։ «Գոլդեն Սթեյթը» 106։105 հաշվով հաղթել էր «Տորոնտոյին»։

Նման վիրահատություններից հետո վերականգնողական փուլը տեւում է 7-10 ամիս։

View this post on Instagram

A post shared by 35 (@easymoneysniper) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում