09:50  ,  13 հունիսի, 2019

Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան փոխում է անվանումը

Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան՝ IAAF-ը (Աթլետիկական ֆեդերացիաների միջազգային ասոցիացիա) կվերանվանվի եւ կկոչվի World Athletics։ Կփոխվի նաեւ կազմակերպության լոգոն։

Փոփոխություններն ուժի մեջ կտնեն 2019թ․ աշխարհի առաջնությունից հետո, որը տեղի կունենա սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 6-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս