Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Ավանի ֆուտբոլային ակադեմիայում սկսել է մարզումային հավաքը, որը կտեւի մինչեւ հունիսի 20-ը։ Թիմը հունիսի 14-ին և 16-ին ընկերական խաղերում կմրցի Բելառուսի հասակակիցների հետ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հունիսի 20-ին, ընկերական խաղում Մ-19 հավաքականը կհանդիպի 2005-ին ծնված պատանիների հավաքականի հետ: Գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը հրավիրել է 27 ֆուտբոլիստի.
Դարպասապահներ
Քրիստինե Պապիկյան, ԱՖԴ «Հոմենմեն»
Գայանե Սարուխանյան, «Գյումրի-2»
Ամալյա Արշակյան, «Շեննիկ», Արմավիր
Պաշտպաններ
Նելլի Փարսադանյան, «Անի-2»
Անյուտա Գալստյան, ԱՖԴ «Հոմենմեն»
Սեդա Հակոբյան, «Անի-2»
Անի Կարապետյան, «Անի-1»
Մարիամ Հակոբյան, «Անի-2»
Դիանա Գրիգորյան, «Գյումրի-1»
Անուշ Առաքելյան, «ԳՈԼԶ - Գորիս»
Զաբել Համպարյան, «Սըրֆ», Լոս Անջելես, ԱՄՆ
Նարե Ավետյան, «ՊՍՎ Քալ», ԱՄՆ
Կիսապաշտպաններ
Սիանա Իսպիրյան, «Անի-2»
Կատրին Մելքոնյան, «Անի-1»
Վերոնիկա Ասատրյան, «Գյումրի-1»
Կարինե Եղյան, «Գյումրի-1»
Աննա Դալլաքյան, «Գյումրի-1»
Մանիկ Սարգսյան, «Գյումրի-1»
Արենի Համպարյան, «Սըրֆ», Լոս Անջելես, ԱՄՆ
Թվին Դերդերյան, «Սըրֆ», Լոս Անջելես, ԱՄՆ
Նաիրի Դեր-Միգիրդիչյան, «Լեջենթս», Կալիֆորնիա, ԱՄՆ
Հարձակվողներ
Սուսաննա Բադալյան, «Անի-1»
Մերի Ղազարյան, «Անի-1»
Տաթևիկ Մովսիսյան, «Անի-2»
Սվետլանա Համբարձումյան, «Գյումրի-1»
Թվին Աղաբաբյան, «Քալիֆորնիա Մեջիք», ԱՄՆ
Մարալ Արթին, ՖՖՍ Ֆրանկֆուրտ, Գերմանիա
Նաիրի Դեր-Միգիրդիչյանն ու Մարալ Արթինը հավաքականին կմիանան հունիսի 16-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում