22:40  ,  12 հունիսի, 2019

Մադրիդի «Ռեալի» նորեկը (ֆոտո)

Մադրիդի «Ռեալը» հայտարարեց ֆրանսիական «Լիոնի» եւ Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ֆերլան Մենդիի տրանսֆերի մասին։

Արքայական ակումբը 23–ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 48 միլիոն եվրո: Այդ մասին հայտնում է «Լիոնի» մամուլի ծառայությունը։

Կողմերը կնքել են 6 տարվա պայմանագիր։ Շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 19-ին։

Մենդին 2017թ. ամռանն էր 5 միլիոն եվրոյով տեղափոխվել «Լիոն» ֆրանսիական «Հավրից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում