22:17  ,  12 հունիսի, 2019

Norway Chess․ Լեւոն Արոնյանը 1,5 միավոր վաստակեց 7-րդ տուրում

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess սուպերմրցաշարի 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով մրցեց չինացի Յանջի Յուի հետ եւ 2 հնարավորից վաստակեց 1,5 միավոր։ Դասական պարտիայում գրանցվեց ոչ ոքի 31-րդ քայլում (վաստակեցին կեսական միավոր)։

Կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիայում գրանցվեց ոչ ոքի։ Սեւերով հանդես եկած Արոնյանին մրցակարգով շնորհվեց 1 հաղթական միավոր։

Հայ շախմատիստը 9 միավորով ընթացիկ երկրորդ տեղում է եւ առաջատար, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենից հետ է 2 միավոր։

Հունիսի 13-ին կայանալիք 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում