Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը պարտվեց Հոլանդիայի Հերտոգենբոսխե քաղաքում ընթացող թենիսի մրցաշարի երկրորդ շրջանում։
Հայ մարզուհին մրցեց բելգիացի Գրետյե Մինենի հետ եւ պարտություն կրեց երկու սեթում՝ 4։6, 4։6։
Առաջին շրջանում Մարգարիտա Գասպարյանը 2:6, 7:6 (7:5), 6:4 հաշվով հաղթել էր Սլովակիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կուժմովային։
Խոտածածկով կորտերում անցկացվող այս մրցաշարի մրցանակային հիմնադրամը 250 հազար եվրո է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում