20:14  ,  12 հունիսի, 2019

Դոնեցկի «Շախտյորը» ներկայացրեց նոր գլխավոր մարզիչին

Դոնեցկի «Շախտյորը» ներկայացրեց թիմի նոր գլխավոր մարզիչ Լուիշ Կաշտրային։ Ուկրաինայի չեմպիոնները երկու տարվա պայմանագիր են կնքել 57-ամյա պորտուգալացի մասնագետի հետ, որը տեղափոխվել է «Վիտորիա Գիմարաեշից»։ «Շախտյորը» պորտուգալական ակումբին վճարել է 1 միլիոն եվրոյի փոխհատուցում։

Պորտուգալիայի ավարտված առաջնությունում «Վիտորիան» գրավել է 5-րդ տեղը։

Հիշեցնենք, որ «Շախտյորը» նախորդ երեք մրցաշրջաններում գլխավորած պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկան պայմանագիր է կնքել իտալական «Ռոմայի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում