19:23  +04,  12 հունիսի, 2019

Գվարդիոլա․ Եթե չհեռացնեն, ես չեմ հեռանա «Մանչեսթեր Սիթիից»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մտադիր է աշխատել ակումբում մինչեւ պայմանագրի ավարտը։

«Ես ստեղծագործական արձակուրդ վերցնելու մտադրություն չունեմ։ Դեռ երիտասարդ եմ եւ աշխատելու ցանկություն ունեմ։ Բազմաթիվ լուրեր են հայտնվում մամուլում, դրանք չեն ստուգվում, կրկնվում են եւ հերքվում։

Ես այստեղ դեռ երկու տարի ունեմ «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրով։ Եթե ինձ չհեռացնեն, ես չեմ հեռանա եւ կշարունակեմ աշխատանքս»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Գվարդիոլայի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։ Ավարտված մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Անգլիայի չեմպիոնի, գավաթակրի եւ սուպերգավաթակրի կոչումները, Անգլիական լիգայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: