18:58  ,  12 հունիսի, 2019

Թալանել են Զիդանի եւ Իսկոյի առանձնատները

Մադրիդում թալանել են «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի եւ իսպանացի կիսապաշտպան Իսկոյի առանձնատները, հաղորդում է La Sexta։ Մարզիչն ու ֆուտբոլիստը հանցագործությունների պահին տանը չեն եղել։

Իսպանիայում վերջին շրջանում թալանել են նաեւ Կեւին-Պրինս Բոատենգի, Ժորդի Ալբայի, Քարիմ Բենզեմայի, Խոակին Սանչեսի, Ժերար Պիկեի, Էսեկիել Գարայի, Ժոֆրեյ Կոնդոգբիայի եւ Ալվարո Մորատայի տները։

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Մորատան որոշել է վաճառել 4 միլիոն եվրոյով իր առանձնատունը, քանի որ կինը չի կարողանում ապրել տանը, որտեղ տեղի է ունեցել կողոպուտ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում