18:12  +04,  12 հունիսի, 2019

Լոնդոնի «Արսենալը» կփորձի գնել «Ռոմայի» 22-ամյա կիսապաշտպանին

Լոնդոնի «Արսենալը» կփորձի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել իտալական «Ռոմայի» եւ Իտալիայի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիին, հաղորդում է mirror-ը։

Նրա տրանսֆերի գինը 34 միլիոն եվրո է։ Պելեգրինիի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Լոնդոնի «Տոտենհեմը», Միլանի «Ինտերն» ու «Միլանը»։

Իտալիայի ավարտված առաջնությունում Պելեգրինին մասնակցել է 25 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Պելեգրինին «Ռոմայի» ակադեմիայի սան է, 2017-ին ակումբի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: