17:40  ,  12 հունիսի, 2019

Կիլիան Մբապեի 100-րդ գոլը

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ փարիզյան ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խփել է 100-րդ գոլը կարիերայում։ Երիտասարդ ֆուտբոլիստի հոբելյանական գոլը գրանցվել է Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրում։ Ֆրանսիան 4։0 հաշվով հաղթել էր Անդորրային։ Մբապեն 100-րդ գոլը խփել է 20 տարեկան 173 օրականում։

Նշենք, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 100 գոլի սահմանագծին հասել են 22 տարեկանում։

Կիլիան Մբապեն 27 գոլ խփել է «Մոնակոյում», 60 գոլ՝ ՊՍԺ-ում, 13 գոլ՝ Ֆրանսիայի հավաքականում։




Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում