16:47  ,  12 հունիսի, 2019

«Ռեալի» նախագահ․ Նոր նախագիծը մեկնարկում է հաջորդ մրցաշրջանից

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի վերափոխման մասին։

«Նոր նախագիծը մեկնարկում է հաջորդ մրցաշրջանից։ Մենք գիտենք, որ պետք է լավ աշխատենք, քանի որ վերջին արդյունքները չեն համապատասխանում մեր սպասումներին։ Մենք այս իրավիճակին կարձագանքենք մեր ուժով եւ տաղանդով։

Մեր ակումբը երբեք չի հանձնվում, եւ մենք կապացուցենք դա։ Չեմպիոնների լիգայի նախորդ հինգ մրցաշրջաններից չորսում հաղթելը կախարդական մի բան է, սխրանք, որը գիտակցում ենք միայն որոշ ժամանակ անց։ Այժմ մենք պետք է դարձյալ վերադառնանք հաղթանակների եւ տիտղոսների ուղի»,- ասել է Ֆլորենտինո Պերեսը Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» տեղափոխված 21-ամյա սերբ հարձակվող Լուկա Յովիչի շնորհանդեսին։

Մայիսի 13-ին «Ռեալը» կներկայացնի նաեւ բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին, որին ձեռք է բերել Լոնդոնի «Չելսիից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում