13:19  ,  12 հունիսի, 2019

«Լիվերպուլի» խաղացողը բաց կթողնի մրցաշրջանի մեկնարկը

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը վնասվածք է ստացել Շոտլանդիայի հավաքականում, հաղորդում է Sky Sports-ը։

Ռոբերտսոնը մասնակցել էր Կիպրոսի թիմի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական խաղին (2:1), սակայն բելգիացիների հետ հաջորդ ընտրական հանդիպումը (0:3) բաց թողեց։

Շոտլանդիայի հավաքականում հաստատել են, որ Ռոբերտսոնը ծնկի ջլի վնասվածք է ստացել եւ ապաքինման համար կպահանջվի մի քանի ամիս։

Անգլիայի ավարտված առաջնությունում Ռոբերտսոնը մասնակցել է 36 հանդիպման, կատարել 12 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում