13:51  ,  12 հունիսի, 2019

Պաուլո Դիբալան ցանկանում է հեռանալ «Յուվենտուսից»

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան մտադիր է հեռանալ իտալական ակումբից այս ամռանը, հաղորդում է Sky Sports-ը։

25-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը դժգոհ է իր կարգավիճակից «Յուվենտուսում» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունից հետո։ Նրա խաղաժամանակը կրճատվել է։

Իտալիայի ավարտված առաջնությունում Պաուլո Դիբալան մասնակցել է 30 հանդիպման (24-ը՝ հիմնական կազմում), խփել 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանում։

Դիբալայի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու Միլանի «Ինտերը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում