12:23  ,  12 հունիսի, 2019

«Չելսին» դիտարկում է նաեւ Մոուրինյոյի թեկնածությունը

Լոնդոնի «Չելսին» գլխավոր մարզիչի պաշտոնում դիտարկում է նաեւ 2018թ․ դեկտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացված Ժոզե Մոուրինյոյի թեկնածությունը, հաղորդում է The Sun-ը։ 56-ամյա պորտուգալացի մասնագետը պատրաստ է ընդունել առաջարկը։

Հաշվի առնելով բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի հեռանալն ու ակումբի դեմ ՖԻՖԱ-ի սահմանած տրանսֆերային արգելքը, ակումբի ղեկավարությունը դրական կհամարի Անգլիայի հաջորդ առաջնությունում լավագույն քառյակում հայտնվելը։

Սպասվում է, որ առաջիկայում «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնից կհեռանա իտալացի Մաուրիցիո Սարին, որը կգլխավորի Թուրինի «Յուվենտուսը»։

Մոուրինյոն «Չելսին» մարզել է 2004-2007-ին եւ 2013-2015-ին։ Երեք անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս