11:14  +04,  12 հունիսի, 2019

Գվարդիոլան չի ընդունել «Յուվենտուսի» առաջարկը՝ 20 միլիոն եվրո

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի ընդունել Թուրինի «Յուվենտուսի» առաջարկը։ Իտալիայի չեմպիոնները գլխավոր մարզիչի աշխատանքի համար Գվարդիոլային առաջարկել են տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է Eurosport-ը։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի հեռանալուց հետո «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնը մնում է թափուր։

Այժմ հիմնական թեկնածու է համարվում Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ