10:49  ,  12 հունիսի, 2019

Էդին Ջեկո․ Ոչ ոքին Իտալիայի հետ կլիներ արդար արդյունք

Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի հարձակվող Էդին Ջեկոն մեկնաբանել է պարտությունը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրում։ Բոսնիացիները Թուրինում հանդիպեցին Իտալիայի հավաքականի հետ, որը կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։ Հանդիպման հաշիվը բացել էր Ջեկոն։

«Ցավալի արդյունք է, քանի որ անկասկած մենք արժանի էինք ավելի լավ արդյունքի, ոչ ոքին կլիներ արդար արդյունք։ Իտալիան իսկապես ավելի լավ էր խաղում եւ ընդմիջումից հետո ավելի լավ վիճակում էր, բայց մենք կարող էին հակագրոհի ժամանակ պատժել նրանց երկրորդ գոլով։ Դրա փոխարեն բաց թողեցինք երկու գեղեցիկ գոլեր, որոնք շատ հասարակ էին մեր կարգի թիմի համար»,- Ջեկոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։  

Իտալիա - Բոսնիա-Հերցեգովինա՝ 2։1 (տեսանյութ)

Լորենցո Ինսինյե, 49, Մարկո Վերատի, 86 - Էդին Ջեկո, 32

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով