09:43  ,  12 հունիսի, 2019

Մանուել Նոյերի ռեկորդը

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականը Եվրո-2020-ին ընտրական փուլի չորրորդ տուրում 8։0 հաշվով հաղթել էր Էստոնիայի հավաքականին։

Բունդեսթիմի դարպասապահ Մանուել Նոյերը հավաքականի հետ 37 խաղում դարպասը պահել է անառիկ եւ այդ ցուցանիշով դարձավ ազգային թիմի ռեկորդակիրը՝ գերազանցելով 1974թ․ աշխարհի ու 1972թ․ Եվրոպայի չեմպիոն Զեպ Մայերին (Գերմանիայի հավաքականում՝ 1966-1977թթ․)։

Նոյերը Գերմանիայի հավաքականում հանդես է գալիս 2009-ից, դարձել է 2014թ․ աշխարհի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում