01:43  ,  12 հունիսի, 2019

Գեւորգ Ղազարյան․ Շատ կարեւոր եւ արժանի հաղթանակ տարանք

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը Աթենքում մեկնաբանել է հաղթանակը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրում հույների նկատմամբ։

«Մեր երկրպագուները լավ աջակցություն ցույց տվեցին, բայց հեշտ խաղ չէր։ Մենք լավ մարզավիճակում ենք եւ առաջադրանք կար հենց մեկնարկից ագրեսիվ լինել նաեւ այս խաղում։ Հունաստանում ինձ ճանաչում են, շատ ուրախալի է գոլի հեղինակ դառնալ։

Այսօր մեր բոլոր ֆուտբոլիստներն էլ հավասարաչափ ներդրում ունեցան։ Ֆուտբոլիստը վստահությամբ ու հավատով լցված է լինում, երբ լավ մարզավիճակում է լինում։ Շատ կարեւոր եւ արժանի հաղթանակ տարանք, հանդերձարանում տոնեցինք»,- նշեց Գեւորգ Ղազարյանը։

Եվրո-2020, ընտրական փուլ, չորրորդ տուր, J խումբ

Հունաստան - Հայաստան՝ 2։3 (տեսանյութ)

Զեկա, 54, Կոստաս Ֆորտունիս, 87 - Ալեքսանդր Կարապետյան, 8, Գեւորգ Ղազարյան, 33, Տիգրան Բարսեղյան, 74

Հայաստան․ Արամ Հայրապետյան, Վարազդատ Հարոյան, Հայկ Իշխանյան, Հովհաննես Համբարձումյան,  Արտակ Գրիգորյան, Կամո Հովհաննիսյան, Կառլեն Մկրտչյան (Ռումյան Հովսեփյան, 55), Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան (Պետրոս Ավետիսյան, 83), Տիգրան Բարսեղյան, Ալեքսանդր Կարապետյան (Էդգար Բաբայան, 71)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով