23:49  ,  11 հունիսի, 2019

NEWS.am Sport Live` Հունաստան - Հայաստան՝ 0։2 առաջին կեսից հետո․ Ուղիղ միացում Աթենքից

Հայաստանի հավաքականը հաղթում է Աթենքում հաղթում է Հունաստանի թիմին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի խաղում։

Առաջին խաղակեսից հետո հաշիվը 2։0 է։

NEWS.am Sport-ի թղթակից Սամվել Սուքիասյանը Հունաստանի մայրաքաղաքի «Օլիմպիական» ստադիոնից ներկայացնում է առաջին խաղակեսի մանրամասներն ու մթնոլորտը մրցավայրում։

Հիշեցնենք, որ արդեն 8-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո անչափ բարդ հարված կատարեց Ալեքսանդր Կարապետյանը եւ սուր անկյունից գրավեց մրցակցի դարպասը (տեսանյութ

33-րդ րոպեին Կամո Հովհհանիսյանի փոխանցումից հետո Գեւորգ Ղազարյանը խփեց Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմի երկրորդ գոլը (տեսանյութ

Ընդմիջում է։

Եվրո-2020, ընտրական փուլ, չորրորդ տուր, առաջին խաղակես

Հունաստան - Հայաստան՝ 0։2

Ալեքսանդր Կարապետյան, 8, Գեւորգ Ղազարյան, 33

Հայաստան․ Արամ Հայրապետյան, Վարազդատ Հարոյան, Հայկ Իշխանյան, Հովհաննես Համբարձումյան,  Արտակ Գրիգորյան, Կամո Հովհաննիսյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Տիգրան Բարսեղյան, Ալեքսանդր Կարապետյան։

Պահեստայիններ. Արսեն Բեգլարյան, Հենրի Ավագյան, Արթուր Միրանյան, Տարոն Ոսկանյան, Պետրոս Ավետիսյան, Էդգար Բաբայան, Արմեն Համբարձումյան, Արման Հովհաննիսյան, Արտակ Եդիգարյան, Ռումյան Հովսեփյան, Արաս Օզբիլիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով