23:21  ,  11 հունիսի, 2019

Հունաստան - Հայաստան․ Գեւորգ Ղազարյանը կրկնապատկեց հաշիվը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը հաղթում է Հունաստանի թիմին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի խաղում արդեն 2։0 հաշվով։ 33-րդ րոպեին Կամո Հովհհանիսյանի փոխանցումից հետո Գեւորգ Ղազարյանը խփեց Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմի երկրորդ գոլը (տեսանյութ

Հաշիվը բացվել էր արդեն 8-րդ րոպեին։ Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո անչափ բարդ հարված կատարեց Ալեքսանդր Կարապետյանը եւ սուր անկյունից գրավեց մրցակցի դարպասը (տեսանյութ

Ընթանում է առաջին խաղակեսը։

Հայաստան․ Արամ Հայրապետյան, Վարազդատ Հարոյան, Հայկ Իշխանյան, Հովհաննես Համբարձումյան,  Արտակ Գրիգորյան, Կամո Հովհաննիսյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Տիգրան Բարսեղյան, Ալեքսանդր Կարապետյան։

Պահեստայիններ. Արսեն Բեգլարյան, Հենրի Ավագյան, Արթուր Միրանյան, Տարոն Ոսկանյան, Պետրոս Ավետիսյան, Էդգար Բաբայան, Արմեն Համբարձումյան, Արման Հովհաննիսյան, Արտակ Եդիգարյան, Ռումյան Հովսեփյան, Արաս Օզբիլիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով