21:52  ,  11 հունիսի, 2019

Եվրո-2020․ Ադրբեջանի խայտառակ պարտությունը Բաքվում

Ֆուտբոլի 2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրում Ադրբեջանի հավաքականը Բաքվում ընդունեց Սլովակիայի թիմին։ Խորվաթ Նիկոլա Յուրչեւիչի գլխավորությամբ ադրբեջանցիները պարտություն կրեցին 1։5 հաշվով։

E խմբում Սլովակիան 6 միավորով բարձրացավ առաջին տեղ՝ գոլերի տարբերությամբ գերազանցելով նույնքան միավոր վաստակած Հունգարիային եւ Խորվաթիային։ Ադրբեջանը երեք պարտությունից հետո առանց միավորի վերջինն է։

Եվրո-2020, ընտրական փուլ

E խումբ, չորրորդ տուր

Ադրբեջան - Սլովակիա՝ 1։5

Ռամիլ Շեյդաեւ, 29 – Ստանիսլավ Լոբոտկա, 8, Յուրայ Կուցկա, 27, Մարեկ Համշիկ, 30, 57, Դավիդ Գանցկո, 85

Հունգարիա - Ուելս՝ 22։45 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով