21:33  +04,  11 հունիսի, 2019

NEWS.am Sport Live՝ Աթենքից. Հունաստան vs Հայաստան․ Նպատակը՝ հաղթանակ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Աթենքի «Օլիմպիական» ստադիոն, որտեղ է այժմ նաեւ NEWS.am Sport-ի թղթակից Սամվել Սուքիասյանը։

Հայտնի է նաեւ Հայաստանի մեկնարկային կազմը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրում։ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը կմրցի Հունաստանի հավաքականի հետ։

Հայաստան․ Արամ Հայրապետյան, Վարազդատ Հարոյան, Հայկ Իշխանյան, Հովհաննես Համբարձումյան,  Արտակ Գրիգորյան, Կամո Հովհաննիսյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Տիգրան Բարսեղյան, Ալեքսանդր Կարապետյան։

Հունաստան - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով