Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրում I խմբում ընդգրկված Ղազախստանի եւ Սան Մարինոյի հավաքականները մրցեցին Նուրսուլթանի «Աստանա Արենայում»։ 4։0 հաշվով հաղթանակ տարան դաշտի տերերը։
Ղազախստանը 6 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող Ռուսաստանին, որը երեք հանդիպում է անցկացրել։ Սան Մարինոն չորս խաղում 20 գոլ է բաց թողել, ոչ մի գոլ չի խփել եւ առանց միավորի վերջին տեղում է։
I խումբ
Ղազախստան - Սան-Մարինո՝ 4։0
Իսլամբեկ Կուատ, 45+1, Մաքսիմ Ֆեդին, 62, Գաֆուրժան Սույումբաեւ, 66, Բաուիրժան Իսլամխան, 79
Ռուսաստան - Կիպրոս՝ 22։45 (Երեւանի ժամանակ)
Բելգիա - Շոտլանդիա՝ 22։45
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում