19:40  ,  11 հունիսի, 2019

Ռոնալդու vs Մեսի՝ 2։0 (ծաղրանկար)

Հայտնի ֆուտբոլային ծաղրանկարիչ Օմար Մոմանին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականի հաղթանակից հետո անդրադարձել է Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու եւ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հեռակա մրցակցությանը։

Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի հետ նվաճել է երկու տիտղոս՝ Եվրո-2016-ի չեմպիոն եւ 2019․ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի գավաթակիր։

Մեսին Արգենտինայի թիմի հետ պարտվել է բոլոր եզրափակիչներում, որոնցում խաղացել է․ 2014թ․ աշխարհի փոխչեմպիոն, երեք անգամ էլ պարտություն է կրել Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչներում։ Սակայն 2008-ին Պեկինում նվաճել է օլիմպիական ոսկե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում