18:45  ,  11 հունիսի, 2019

Կոուտինյո․ Ձախողած մրցաշրջան էր

«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն խոստովանել է, որ անհաջող մրցաշրջան է ունեցել։

«Պետք է խոստովանել, որ ես ձախողեցի մրցաշրջանը։ Ես սպասվածից վատ խաղացի։ Ինձ մնում է վերլուծել սխալները եւ աշխատել, ինչով էլ հիմա զբաղվում եմ»,- Կոուտինյոյի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Սպասվում է, որ այս ամռանը կատալոնական ակումբը կվաճառի 26-ամյա ֆուտբոլիստին, որին անցած ամռանն է գնել անգլիական «Լիվերպուլից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում