18:15  ,  11 հունիսի, 2019

Մորատան վաճառում է առանձնատունը, որտեղ կողոպտել են իր ընտանիքին

Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան վաճառքի է հանել առանձնատունը, որտեղ իր բացակայությամբ զինված հանցագործները կողոպտել են իր ընտանիքին։

Կողոպուտը տեղի է ունեցել հունիսի 7-ին, Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրի Ֆարերյան կղզիներ - Իսպանիա (1։4) հանդիպման ժամանակ, հաղոդում է AS-ը։

Տանը եղել են Մորատայի կինը, երկու երեխաներն ու աղախինը։ Հանցագործները զենքի սպառնալիքով գողացել են թանկարժեք զարդեր եւ իրեր։

Առանձնատունը գնահատվում է 4 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում