17:16  ,  11 հունիսի, 2019

«Չելսին» բանակցում է Ռաֆայել Բենիտեսի հետ

Լոնդոնի «Չելսին» փոխարինող է փնտրում թիմի իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին, որի հետ պայմանագիր կնքելու մտադրություն ունի Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը»։

Անգլիական ակումբը բանակցում է իսպանացի Ռաֆայել Բենիտեսի հետ: Նրա հետ համաձայնության հասնելուց հետո ակումբը թույլ կտա Սարիին հեռանալ թիմից։

Բենիտեսը դեռ չի պայմանավորվել «Նյուքասլի» հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։ 59-ամյա մասնագետը թիմը գլխավորում է 2016 թվականից։

Բենիտեսն աշխատել է նաեւ «Չելսիում»՝ 2012-2013 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում