14:12  ,  11 հունիսի, 2019

Լեգենդար Վիսենտե Դել Բոսկեի դասախոսությունը Երեւանում՝ հաջորդ շաբաթ

Լեգենդար իսպանացի մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հաջորդ շաբաթ Երեւանում հանդես կգա դասախոսությամբ։ Նրան կօգնեն իր օգնական Տոնի Գրանդեն և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն:

Հունիսի 18-ին, 11:30-ից 16:00-ն Ավանի ֆուտբոլային ակադեմիայում կայանալիք դասախոսությանը մասնակցելու համար ՀՖՖ-ն հրավիրում է բոլոր տարիքային թիմերի մարզիչներին:

Դել Բոսկեի գլխավորությամբ (2008-2016) Իսպանիայի հավաքականը դարձել է 2010թ․ աշխարհի, 2012թ․ Եվրոպայի չեմպիոն։ Մադրիդի «Ռեալը» Դել Բոսկեի ղեկավարությամբ (1994, 1996, 1999-2003) հռչակվել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր, Եվրոպայի Սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում