13:52  ,  11 հունիսի, 2019

Էդեն Ազարը կլինի «Ռեալի» երկրորդ ամենաբարձր վարձատրությամբ խաղացողը

Բելգիացի Էդեն Ազարը դարձել է Մադրիդի «Ռեալի» երկրորդ ամենաբարձր վարձատրությամբ խաղացողը թիմի ավագ, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսից հետո, հաղորդում է abc.es-ը։

Արքայական ակումբում 28-ամյա կիսապաշտպանի տարեկան աշխատավարձը կլինի 11միլիոն եվրո։ Սերխիո Ռամոսի տարեկան աշխատավարձը 12 միլիոն եվրո է։

Հիշեցնենք, որ Էդեն Ազարը հինգ տարվա պայմանագիր է կքնել «Ռեալի» հետ։ Նրա շնորհանդեսը Մադրիդում տեղի կունենա հունիսի 13-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում