12:48  ,  11 հունիսի, 2019

«Ռոմային» հրաժեշտ տված Դե Ռոսին կտեղափոխվի ՄԼՍ

Իտալական «Ռոմային» հրաժեշտ տված կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին որոշել է կարիերան շարունակել ԱՄՆ-ում։

35-ամյա իտալացի ֆուտբոլիստն ընդունել է ՄԼՍ-ում հանդես եկող «Լոս Անջելեսի» առաջարկը, հաղորդում է ESPN-ը։ Ամերիկյան ակումբի գլխավոր աստղը հիմա մեքսիկացի հարձակվող Կարլոս Վելան է։

Ավարտված մրցաշրջանում Դե Ռոսին «Ռոմայում» անցկացրել է 23 հանդիպում, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Նա հռոմեական ակումբում էր 2002 թվականից։ 2006-ին Իտալիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում