12:11  ,  11 հունիսի, 2019

Ռուսաստան - Սան Մարինո․ Խաղադաշտ ներխուժած տղամարդը պատժվել է 15 օրվա վարչական կալանքով

Սարանսկում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Ռուսաստան - Սան Մարինո (9։0) հանդիպման ժամանակ խաղադաշտ ներխուժած տղամարդը դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի, հաղորդում է Sports.ru-ն։

Պենզայի 36-ամյա բնակիչը մեղավոր է ճանաչվել պաշտոնական մարզական միջոցառումների ժամանակ հանդիսականների վարքի կանոնների կոպիտ խախտման համար։

Դատական նիստում տղամարդն ընդունել է մեղքը։ Նրան նաեւ արգելվել է առաջիկա երկու տարում այցելել որեւէ պաշտոնական մարզական մրցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով