11:40  ,  11 հունիսի, 2019

«Ռեալի» չորս խաղացող՝ «Յուվենտուսի» տրանսֆերային թիրախում

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» չորս խաղացողների՝ պաշտպան Մարսելոյին, կիսապաշտպաններ Իսկոյին, Խամես Ռոդրիգեսին եւ Դանի Սեբալյոսին, հաղորդում է tuttosport-ը։

Արքայական ակումբը պատրաստ է վաճառել Խամեսին եւ Սեբալյոսին։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը Մարսելոյին հնարավորություն է տվել ինքնուրուն որոշել՝ մնալ, թե հեռանալ։ Իսկոյին վաճառելու հարցում իսպանական ակումբը դեռ վերջնական որոշում չունի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում