ՈւԵՖԱ-ն հերքել է լուրերը, թե քննարկում է Չեմպիոնների լիգայի ձեւաչափի փոփոխման հստակ առաջարկներ։
«Ցանկանում ենք հայտարարել, որ Չեմպիոնների լիգայի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ որեւէ հստակ առաջարկ գոյություն չունի։ Այս թեմայով քննարկումներն ունեն միայն խորհրդակցական բնույթ»,- նշվում է ՈւԵՖԱ-ի հայտարարությունում։
Նշվում է, որ այս հարցով ՈւԵՖԱ-ն երբեք չի եղել նախաձեռնող։ Առաջարկները եղել են Եվրոպական ակումբների ասոցիացիայից։
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ իր կարծիքով՝ որեւէ փոփոխության անհրաժեշտություն չկա, քանի որ ֆուտբոլը միակ եվրոպական երեւույթն է, որն իր բնույթով լավագույնն է աշխարհում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում