10:51  ,  11 հունիսի, 2019

NBA. «Գոլդեն Սթեյթը» կրճատեց հաշվի տարբերությունը «Տորոնտոյի» հետ եզրափակիչում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» եզրափակիչ շարքի 5-րդ խաղում հյուրընկալվելիս առավելության հասավ «Տորոնտո Ռեփթորսի» նկատմամբ՝ 106։105։

Առաջին անգամ եզրափակիչին մասնակցեց «Գոլդեն Սթեյթի» առաջատարներից Քեւին Դյուրանտ, որը վնասվածք ուներ։ Սակայն երկրորդ քառորդի ժամանակ Դյուրանը դարձյալ վնասվածք ստացավ եւ լքեց խաղահրապարակը։

Եզրափակիչ շարքի հաշիվը դարձավ 3։2՝ «Տորոնտոյի» օգտին։ Կանադական ակումբին առաջին չեմպիոնության համար անհրաժեշտ է մեկ հաղթանակ։

5-րդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 14-ին Օքլենդում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով