21:17  +04,  10 հունիսի, 2019

Norway Chess․ Լեւոն Արոնյանի հաղթանակը

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess սուպերմրցաշարի 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ եւ հաղթանակ տարավ կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիայում։

Դասական պարտիայում գրանցվել էր ոչ ոքի։ Արոնյանը վաստակել է 7․5 միավոր եւ երրորդ տեղում է՝ առաջատար, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին զիջելով 2 միավոր։

Հունիսի 12-ին կայանալիք 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա չինացի Յանջի Յուի հետ։

Մրցաշարը բաղկացած է 9 տուրից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ