22:41  ,  10 հունիսի, 2019

Տոնի Պարկերն ավարտեց կարիերան

Հռչակավոր ֆրանսիացի բասկետբոլիստ, NBA-ի «Շարլոթ Հորնեթս» ակումբի խաղարկող պաշտպան Տոնի Պարկերը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Այդ մասին 37-ամյա մարզիկը գրել է Թվիթերում։

Պարկերը 18 մրցաշրջան է անցկացրել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում, 2001-2018 թվականներին հանդես է եկել «Սան Անտոնիում»՝ դառնալով NBA-ի քառակի չեմպիոն։ Նա երկու անգամ ճանաչվել է տարվա լավագույն եվրոպացի խաղացող NBA-ում (2007-ին եւ 2013-ին)։

«Նույնիսկ, ամենահամարձակ երազանքներում չէի կարող պատկերացնել, որ այսպիսի հրաշալի պահեր կունենամ NBA-ում եւ Ֆրանսիայի հավաքականում։ Շնորհակալություն»,- գրել է Պարկերը։

Ֆրանսիայի հավաքականի հետ նա դարձել է 2013թ․ Եվրոպայի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում