22:01  ,  10 հունիսի, 2019

ԻՖՖ-ն ՈւԵՖԱ-ին առաջարկել է ԵԼ-ի եզրափակիչն անցկացնել Սեւիլիայում՝ ի հիշատակ Ռեյեսի

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ՈւԵՖԱ-ին առաջարկել է 2020-2021 թվականների մրցաշրջանում Եվրոպայի լիգայի եզրափակիչն անցկացնել Սեւիլիայի «Ռամոս Սանչես Պիսխուան» ստադիոնում՝ ի հիշատակ հունիսի 1-ին ավտովթարում զոհված իսպանացի ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսի։

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ 2021թ․ Եվրոպայի լիգայի եզրափակիչի անցկացմանը հավակնում են Թբիլիսին եւ Սեւիլիան։

35 տարեկանում մահացած Ռեյեսը «Սեւիլիայի» սան էր։ Գլխավոր թիմում նորամուտը նշել էր 1999-ին, 2004թ․ հունվարին 20 միլիոն եվրոյով տեղափոխվել էր Լոնդոնի «Արսենալ»։ 2006-2007-ի մրցաշրջանում նա վարձակալությամբ հանդես էր եկել Մադրիդի «Ռեալում»։ Հետագայում ներկայացրել է «Աթլետիկոն», «Բենֆիկան», «Էսպանյոլը», չինական «Սինցզյան Տյանշանը», «Էստրեմադուրան»։

Ռեյեսը Եվրոպայի լիգայի հնգակի գավաթակիր է։ Երեք անգամ նա տիտղոսը նվաճել է «Սեւիլիայի», երկու անգամ՝ «Աթլետիկոյի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում