Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Աթենքում ընթացող ասուլիսում պատասխանում է լրագրողների հարցերին։
«Պետք է շուտ մոռանալ թե հաղթանակները, թե պարտությունները: Շատ լուրջ ենք պատրտասվում վաղվա հանդիպմանը»,- նշեց Արմեն Գյուլբուդաղյանցը:
Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի հանդիպմանը։
Հունիսի 11-ին Աթենքում կայանալիք Հունաստան - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։
Սամվել Սուքիասյան (Աթենք)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում