18:08  ,  10 հունիսի, 2019

Գոնսալո Իգուաինը համաձայն է կարիերան շարունակել «Ռոմայում»

Իտալական «Ռոման» բանակցել է արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի հետ եւ ստացել է տրանսֆերի համաձայնություն նրանից, հաղորդում է Calciomercato.com-ը։ 31-ամյա խաղացողի տրանսֆերային իրավունքը պատկանում է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսին», որի հետ «Ռոման» առաջիկայում կբանակցի այս ամռանը գործարքի իրականացման նպատակով։

Ավարտված մրցաշրջանի առաջին կեսը Իգուաինը վարձակալությամբ անցկացրեց իտալական «Միլանում», իսկ երկրորդ կեսը՝ Լոնդոնի «Չելսիում»։

«Միլանում» Իգաինը մասնակցեց Իտալիայի առաջնության 15 հանդիպման՝ խփելով 6 գոլ եւ կատարելով 1 գոլային փոխանցում։

Անգլիայի առաջնությունում Իգուանը 14 խաղում խփեց 5 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում