16:38  ,  10 հունիսի, 2019

Մարգարիտա Գասպարյանը մեկնարկել է հաղթանակով

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել Հոլանդիայի Հերտոգենբոսխե քաղաքում ընթացող թենիսի մրցաշարում, որն անցկացվում է խոտածածկով կորտերում։

Առաջին շրջանում հայ մարզուհին մրցել է Սլովակիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կուժմովայի հետ եւ առավելության հասել երեք սեթում՝ 2:6, 7:6 (7:5), 6:4։ Պայքարը տեւել է 2 ժամ 23 րոպե։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Մարգարիտա Գասպարյանը կմրցի բելգիացի Գրետյե Մինենի եւ գերմանացի Մոնա Բարտելի դիմակայության հաղթողի հետ։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 250 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում