14:04  ,  10 հունիսի, 2019

Եվրո-2020․ Հունաստան - Հայաստան հանդիպման մրցավարները

Ֆուտբոլի 2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի Հունաստան - Հայաստան հանդիպումը կսպասարկի էստոնացի մրցավար Կրիստո Տոհվերը: Եզրերում նրան կօգնեն Սիլվեր Կոյվը, Արոն Հարսինգը: Չորրորդ պաշտոնյան Յուրի Ֆրիշերն է, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

ՈւԵՖԱ-ի պատվիրակը Լատվիան ներկայացնող Եվգենի Միլևսկին է, մրցավարների տեսուչը՝ Ռենատուս Տեմինկը (Նիդերլանդներ):

Հունիսի 11-ին Աթենքի «Օլիմպիական» ստադիոնում կայանալիք Հունաստան - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով