15:08  ,  10 հունիսի, 2019

Հունաստան - Հայաստան․ Հայ երկրպագուների սեկցիաներում տոմսի արժեքը 20 եվրո է

Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրի Հունաստան - Հայաստան ընտրական հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացվել են Աթենքի «Օլիմպիական» ստադիոնի 19-րդ և 21-րդ սեկցիաները:

Տոմսերի արժեքն է 20 եվրո, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Տոմսերը կարելի է ձեռք բերել միայն առցանց եղանակով՝ ticketmaster.gr-ում։

Հունիսի 11-ին կայանալիք Հունաստան - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով