13:10  ,  10 հունիսի, 2019

Էդեն Ազարի պարը

Մադրիդի «Ռեալի» հետ հինգ տարվա պայմանագիր կնքած Էդեն Ազարը բարձր տրամադրությամբ է պատրաստվում Բելգիայի հավաքականի առաջիկա խաղին։ Կիսապաշտպանը պարել է ազգային թիմի հանդերձարանում։

Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմը պատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի խաղին։

Հունիսի 11-ին բելգիացիները կմրցեն Շոտլանդիայի հավաքականի հետ։

I խմբում Բելգիան 9 միավորով առաջատարն է, երկրորդ տեղում է Ռուսաստանը՝ 6 միավոր։ Շոտլանդիան եւս ունի 6 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում