12:48  ,  10 հունիսի, 2019

«Տոտենհեմի» նախկին խաղացողը մահացել է 49 տարեկանում

Անգլիական «Լեյթոն Օրիենթ» թիմի գլխավոր մարզիչ, Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին պաշտպան Ջասթին Էդինբուրգը մահացել է 49 տարեկանում սրտի կաթվածի հետեւանքով, հաղորդում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։

Էդինբուրգը սրտի սուր նոպայից հետո հիվանդանոց է տեղափոխվել հունիսի 3-ին, մահացել է հունիսի 8-ին։

Էդինբուրգը «Լեյթոն Օրիենթը» գլխավորում էր 2017 թվականից։ Նրա ղեկավարությամբ թիմը հաղթել է Ազգային լիգայում եւ բարձրացել Անգլիայի չորրորդ դիվիզիոն։

Նախկինում Էդինբուրգը գլխավորել է նաեւ «Նորթհեմփթոն Թաունը», «Ջիլինհեմը», «Նյուփորթ Քաուինթին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում