11:18  ,  10 հունիսի, 2019

Ռամոս․ Ազարը կուժեղացնի «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի տեղափոխությունը Լոնդոնի «Չելսիից» Արքայական ակումբ։

«Կարծում եմ՝ գերազանց տրանսֆեր է։ Ազարը միջազգային կարգի խաղացող է։ Նա կուժեղացնի թիմը»,- Ռամոսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ռամոսը նաեւ նշել է, որ արտահերթ մամուլի ասուլիս էր հրավիրել, որպեսզի վստահեցնի «Ռեալի» երկրպագուներին, որ հեռանալու մտադրություն չունի եւ ցանկությունն է կարիերան ավարտել Մադրիդում։

33-ամյա իսպանացի պաշտպանը Իսպանիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 28 հանդիպման, խփել 6 գոլ։

Հունիսի 13-ին տեղի կունենա Էդեն Ազարի շնորհանդեսը «Ռեալում», որի հետ նա կնքել է հինգ տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում