23:56  ,  9 հունիսի, 2019

Հայաստանի հավաքականը հանգրվանեց Աթենքի Divani Caravel Hotel-ում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Աթենքում է եւ հանգրվանել է Հունաստանի մայրաքաղաքի Divani Caravel Hotel հնգաստղանի հյուրանոցում։

Հայաստանի հավաքականը 22 ֆուտբոլիստներով է մեկնել Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի խաղին։ Հունիսի 11-ին Աթենքի «Օլիմպիական» ստադիոնում Հայաստանի թիմը կմրցի հույների հետ, որը երրորդ տուրում 0։3 հաշվով պարտվել է Իտալիային։

Հունիսի 10-ին եւ 11-ին NEWS.am Sport-ը Աթենքից կներկայացնի բազմաթիվ ուղիղ միացումներ եւ կարեւոր ու հետաքրքիր տեղեկատվություն ազգային հավաքականի ուղեւորությունից։

Հայաստանի հավաքական

Դարպասապահներ 

Արամ Հայրապետյան, «Բանանց»            

Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»

Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս)      

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»                                                                  

Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան

Հայկ Իշխանյան, «Լոռի ՖԱ»        

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս)

Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան)

Կիսապաշտպաններ                                                        

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ» 

Արմեն Համբարձումյան, «Արարատ-Արմենիա»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ», (Անգլիա)

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Արաս Օզբիլիս, «Բեշիկթաշ» (Թուրքիա)

Գևորգ Ղազարյան, առանց ակումբի

Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա) 

Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան)

Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն», (Լյուքսեմբուրգ)

Արթուր Միրանյան, «Փյունիկ»

Հունիսի 11-ին կայանալիք Հունաստան – Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Սամվել Սուքիասյան (Աթենք)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով