22:50  ,  9 հունիսի, 2019

Եվրո-2020․ Թուրքիային պատժելու պահանջ՝ Ֆրանսիայի հիմնի ժամանակ սուլելու համար

Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ, այդ երկրի նախագահի նախկին թեկնածու Մարին Լե Պենը ՖԻՖԱ-ից պահանջել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրի Թուրքիա – Ֆրանսիա հանդիպումից առաջ, ֆրանսիական հիմնի ժամանակ թուրք ֆանատների սուլոցների համար։

«Ազգային հիմնի ժամանակ սուլելը խայտառակություն է, հակասում է արդար խաղի արժեքներին»,- Թվիթերում գրել է Լե Պենը։

Միջադեպին արձագանքել է նաեւ պաշտոնական Փարիզը։

«Նախագահ Էմանուել Մակրոնն անհանգստացած է այն փաստով, որ Թուրքիայում սուլել են Ֆրանսիայի հիմնի ժամանակ։ Նա անընդունելի է համարում տեղի ունեցածը»,- ասվում է Ելիսեյան պալատի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը Թուրքիայում պարտվել է 0։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով