21:14  ,  9 հունիսի, 2019

«Ռեալի» շնորհավորանքը ակումբի պատվավոր անդամ Նադալին (ֆոտո)

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալին թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը 12-րդ անգամ նվաճելու առթիվ։

«Մեր ակումբի պատվավոր անդամ Ռաֆայել Նադալը շարունակում է պատմություն կերտել եւ այժմ «Ռոլան Գարոսի» 12-ակի չեմպիոն է։ Շնորհավորում ենք։ Դու լավագույնն ես»,- նշվում է «Ռեալի» հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Նադալը երկրորդ տարին անընդմեջ եզրափակիչում մրցեց աշխարհի չորրորդ ռակետ, ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ եւ դարձյալ հաղթեց՝ այս անգամ 6:3, 5:7, 6:1, 6:1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում